18.05.2024 12:54
  • 18.05.2024 12:54

Հողեր հանձնելու ծայրից ծայր ապօրինի գործընթացը պետք է կասեցվի․ Գառնիկ Դանիելյան

By 04.05.2024 16:41 0

«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, կամք էլ ունենք, վճռականություն էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,- պայքարը շարունակելու մասին հայտարարեց Տավուշում գտնվող ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Հողեր հանձնելու ծայրից ծայր ապօրինի գործընթացը պետք է կասեցվի, ընդգծեց նա։

«Հետագայում Հայաստանի առջև նոր պահանջներ են դրվելու, դառնալու ենք անկենսունակ պետություն։ Սա չհայտարարված կապիտուլյացիա է, մենք դա թույլ տալ չենք կարող»,- ասաց Դանիելյանը՝ հավելելով՝ սա մեր լինելության հարցն է, նահանջի տեղ չունենք։

«Գնալու ենք մինչև վերջ, հասնելու ենք մեր նպատակներին»,- հայտարարեց նա։

29 դիտում