18.05.2024 14:03
  • 18.05.2024 14:03

Կոլումբիան պաշտոնապես խզել է դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ

By 04.05.2024 16:51 0

Կոլումբիայի իշխանությունները պաշտոնապես խզել են դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ: 

«Կոլումբիայի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Բոգոտայում Իսրայելի դեսպանը ծանուցվել է դիվանագիտական հարաբերությունները խզելու իշխանությունների որոշման մասին», – ասվում է Կոլումբիայի ԱԳՆ-ի «X»-ի էջում:

Նշվում է նաև, որ երկու երկրների հյուպատոսությունների աշխատանքը Թել Ավիվում և Բոգոտայում կշարունակվի։

Մայիսի 1-ին, ելույթ ունենալով Աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված հանրահավաքում, Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն ասել էր, որ իր երկիրը կխզի հարաբերությունները Իսրայելի հետ, որի իշխանությունները, ըստ նրա, ցեղասպանության քաղաքականություն են վարում Գազայի գոտում։

26 դիտում