18.05.2024 09:33
  • 18.05.2024 09:33

Մենք լիակատար աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» նախաձեռնությանը և Շարժման առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին․ «ՀայաՔվե»

By 04.05.2024 16:30 0

«ՀայաՔվե» նախաձեռնությունն ի սկզբանե եղել է սահմանագծման ու սահմանազատման անվան տակ Տավուշի մարզի սահմանագոտում ընթացող հայրենավաճառության գործընթացի դեմ անզիջում պայքարի առաջնագծում։ 
Մենք կարծում ենք, որ հայրենիքը մաս-մաս վաճառելով` ոչ թե խաղաղություն, այլ պետականազրկում ու նոր ցեղասպանություն կունենանք։

Մեր պայքարի վերջին շրջանում ականատես եղանք այն իրողությանը, որ հայ ժողովուրդը վճռական է իր հայրենիքը, պետականությունն ու ազգային արժանապատվությունը պաշտպանելու հարցում։ 

Պայքարը մտնում է վճռական փուլ, և մենք լիակատար աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» նախաձեռնությանը և Շարժման առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։ Կոչ ենք անում պետության ճակատագրով մտահոգ մեր բոլոր հայրենակիցներին, հասարակական-քաղաքական միավորներին՝ միանալու Շարժմանը, ցուցաբերելու նախաձեռնող մասնակցություն, անելու հնարավոր ամեն ինչ՝ գոյութենական այս պայքարը հաղթական հանգրվան հասցնելու համար։

«ՀայաՔվե» նախաձեռնություն

29 դիտում