05.05.2024 05:33
  • 05.05.2024 05:33

Մեր շարժման շուրջ համախմբվում են այն հայ երիտասարդները, որոնց համար կարևոր է Հայոց պետականության պահպանումը. Հովան Հարությունյան

By 29.02.2024 14:38 0

 Արամ Ավետիսյանի «Քաղաքական դիսկուրս» հեղինակային հաղորդաշարի  հյուրը «Համահայկական երիտասարդական ճակատ» շարժման ղեկավար Հովան Հարությունյանն է:

Տեղեկացնենք, որ «Համահայկական երիտասարդական ճակատ» շարժումը ստեղծվել է  է վերջերս Մոսկվայում, այն հանդիսանում է  գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի կողմից հիմնադրված  «Համահայկական   ճակատ» շարժմանը կից գործող երիտասարդական կառույց:

«Համահայկական երիտասարդական ճակատ» շարժման ղեկավար Հովան Հարությունյանը հարցազրույցում նկատեց, որ շարժումն  իր շուրջն է համախմբում ռուսաստանաբնակ երիտասարդությանը.

«Հայ երիտասարդությունն է, որ պետք է իր մեծ դերն ունենա Հայոց պետականության, մշակութային, ազգային արժեքների պահպանման գործում»:

Հարությունյանն ասաց, որ իրենց համար առաջնային է նաև հայոց լեզվի պահպանման հարցը Ռուսաստանում. «Երիտասարդներիս խնդիրն է ամեն ինչ անել սփյուռքում հայոց լեզվի պահպանման ուղղությամբ, քանի որ մեկ-երկու սերունդ անց նրանք մոռանում են իրենց մայրենին»:

Հարցին՝  արդյո՞ք մոսկվայաբնակ հայ երիտասարդների մոտ կա այն մտահոգությունը, որ այսօր վտանգված է Հայաստանի պետականությունը, Հովան Հարությունյանն ասաց՝ շարժմանը միացել են հե՛նց նման մտահոգություն ունեցող հայ երիտասարդները:

«Մեր երիտասարդական թևի կարևորագույն խնդիրն է համախմբել հայ երիտասարդությանը, որպեսզի ամեն մեկն իր տեղում իր լուման ներդնի մեր պետականության պահպանման, ամրապնդման գործում»:

Հովան Հարությունյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում իրականացվող մշակութային ավերին ու  բարբարոսություններին:  

 Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում:

101 դիտում