18.05.2024 09:09
  • 18.05.2024 09:09

Հոգևոր առաջնորդության այս շարժումը թող լինի մեր ներքին ինքնամաքրման սկիզբը․ Վահե Թորոսյան

By 04.05.2024 18:48 0

Հոգևոր առաջնորդության այս շարժումը թող լինի մեր ներքին ինքնամաքրման սկիզբը։

Մի օր մենք ազգովի պետք է այդ համազգային ապաշխարհությունը իրականացնենք, ներքին դարձը ապրենք, մաքրվենք մեզ պաշարող բոլոր մահացու ախտերից` Հպարտությունից, ծուլությունից, անտարբերությունից, ստից, ագահությունից։

Մի բան, որը մեր նորանկախ պետության ձևավորման օրվանից մեզ ուղեկցեց, իսկ վերջին տարիներին դարձավ պետական գաղափարախոսություն։

Նախորդ հեղափոխությունը սկսվեց մահացու ամենամեծ մեղքի փառաբանմամբ` ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ։

Հպարտ քաղաքացին նույնիսկ գլխի չընկավ, որ Հպարտության մեջ էր թաղված իր հոգևոր Պարտությունը, որը հանգեցրեց նաև քաղաքական, ռազմական, բարոյական Պարտության։

Ի վերջո այդ Հպարտությունը մեզ մատնեց գլխիկոր ստորաքարշության, բարոյալքման` ախտահարեց մեր ողջ ազգային հոգևոր իմունիտետը։

Մենք պետք է այս Դարձին գանք, համազգային ձևով ապաշխարհենք, անկախ բոլոր զարգացումներից, Եռատոնը դարձնենք նոր Ուխտի ու Դարձի օր։

Ուրեմն Հոգևոր առաջնորդության այս շարժումը թող լինի մեր ներքին ինքնամաքրման սկիզբը։

Վահե Թորոսյան

իրավագետ

35 դիտում