18.05.2024 14:11
  • 18.05.2024 14:11

ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Տաջիկստանի նախագահի հետ

By 03.05.2024 22:05 0

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։
Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նախագահները մտքեր են փոխանակել ահաբեկչության սպառնալիքի դեմ պայքարի, այդ թվում՝ միգրացիայի ոլորտում համագործակցության հարցերի շուրջ։
Պուտինը Ռահմոնին հրավիրել է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք հայրենական մեծ պատերազմին նվիրված տոնական ավանդական միջոցառմանը։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Ռուսաստանում խստացվել է միգրացիոն քաղաքականությունը․ այն ավելի կոշտ սահմանափակումներ սահմանեց օտարերկրյա ներգաղթյալների հարցում այս տարվա մարտի 22-ին մերձմոսկովյան «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, երբ հայտնի դարձավ, որ հանցագործներից մի քանիսը Տաջիկստանի քաղաքացիներ են։
Վերջին օրերին Տաջիկստանում ՌԴ-ի դեսպանը կանչվել է այդ երկրի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի հայտագիր են հանձնել «Տաջիկստանի քաղաքացիների նկատմամբ ընդգված բացասական վերաբերմունքի վերաբերյալ»։ Օրերս էլ հայտնի դարձավ, որ հազարավոր տաջիկներ արգելափակված են Մոսկվայի մի քանի օդանավակայաններում։

27 դիտում