19.05.2024 00:04
  • 19.05.2024 00:04

Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Ժաննա Ալեքսանյան

By 03.05.2024 21:52 0

Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավորներն այնպիսի մոլեռանդությամբ են գովում ու շնորհակալություն հայտնում ՄԻՊ-ին, տպավորություն է, թե անտեսում են նրա կատարած աշխատանքը մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, դրանք անգամ չեն քննարկվում, գրել է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

«Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից, ընդհակառակը, չէ որ ՄԻՊ-ը պաշտպանում է իշխանությունների կողմից տուժած անձանց իրավունքները, բայց այս դեպքում ՔՊ-ն խիստ հանդուրժող է։ Ինձ թվում է՝ նեղացնում են Անահիտ Մանասյանին։ Ռուբեն Ռուբինյանը վկայակոչում է մի զեկույց, որտեղ խոսքի ազատության առաջընթաց է գրանցված և եզրակացնում, «սրանով ամեն ինչ ասված է», չնայած վերջին 10 օրվա ընթացքում լրագրողների նկատմամբ բռնի դեպքերի աճող թվին, ինչն այդ զեկույցում չի կարող ներառված լինել։

Հավանաբար ամփոփիչ ելույթով հանդես կգա քպ-ական Արթուր Հովհաննիյանը իր հանճարեղ «Freedom House չի որոշում մենք ժողովրդավար երկիր ենք, թե ոչ» թեզով։ Անհույս տգիտություն»։

33 դիտում