18.05.2024 11:43
  • 18.05.2024 11:43

Վարշավայում փորձել են հրկիզել սինագոգը

By 01.05.2024 23:00 0

Անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել Վարշավայում սինագոգի շենքի վրա։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին։

«Ռաբբի Շուդրիխը հայտնել է, որ ինչ-որ մեկը փորձել է մոլոտովի կոկտեյլով հրկիզել Նոժիկովի սինագոգը», – տեղեկացրել է Սիկորսկին:

Արտգործնախարարը նշել է, որ գործը հետաքննում է Վարշավայի ոստիկանությունը։ Այս պահին դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը։

«Բարեբախտաբար, շշերը դիպչել են պատին, և ոչ թե պատուհանին, եթե դրանք դիպչեին պատուհանին, ապա ամեն ինչ կայրվեր», – ասել է սինագոգի հարակից խանութի աշխատակիցը։ 

33 դիտում