18.05.2024 10:08
  • 18.05.2024 10:08

Այսօր գիշերը կրկին կանցկացնեմ գործարանում՝ գիշերային հերթափոխում․ Սլովակիայի վարչապետ

By 01.05.2024 22:51 0

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ գիշերային հերթափոխով կաշխատի ավտոպահեստամասերի գործարանում ի նշան աշխատավորության հետ համերաշխության։ Նա մանրամասնել է, որ այս կերպ ցանկանում է ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ Սլովակիայում ցավոք դեռ շատ աշխատավորներ կան, որոնք աշխատում են գիշերային հերթափոխով։

«Ես որոշել եմ, որ այսօր գիշերը խորհրդանշական կերպով կրկին կանցկացնեմ գործարանում՝ գիշերային հերթափոխում, որը արտադրում է ավտոմեքենաների համար նախատեսված պահեստամասեր։ Ես մի քանի տարի առաջ էլ նման հերթափոխի եղել եմ եւ կարող եմ ասել, որ սեփական մաշկիս վրա եմ զգացել, թե ինչ բան է աշխատել գիշերը։ Սլովակիան, ավաղ, դասվում է այն երկրների շարքին, որտեղ դեռ մեծ է գիշերային աշխատանքի մասնաբաժինը»,- ասել է վարչապետ Ֆիցոն։ Խնդիրը լուծելու համար, առաջարկել է ավելացնել գիշերային հերթափոխով աշխատողների աշխատավարձները, կամ էլ գիշերային հերթափոխով աշխատանքը դարձնել ոչ գրավիչ գործատուների համար։ Նա նաեւ ասել է, որ Սլովակիայում աշխատավարձերը դեռ բազմակի ցածր են, քան մնացած եվրոպական երկրներում։

33 դիտում