18.05.2024 14:12
  • 18.05.2024 14:12

Հավաստի լրատվություն

By 01.05.2024 20:27 0

Առավոտը կանգառ իջնելիս տեսա իմ հարևան Վաղոյին, որ ինչ-որ տեղ էր շտապում:

– Ո՞ւր ես գնում, Վաղո:

– Պիտի մտնեմ էն խանութը՝ այսօրվա լուրերը կարդալու:

Խանութում ի՞նչ լուր պիտի կարդաս:

– Արի՝ կտեսնես:

Մտածեցի՝ անվերջ կորուստներից խենթացել է, այնուամենայնիվ հետևից մտա խանութ: Մոտեցավ մրգերի ու բանջարեղենի բաժնին, ուշադիր նայեց ու գոչեց.

– Փա՛ռք Աստծո, Մեղրին դեռ մերն ա:

– Ի՞նչ իմացար:

– Տես՝ գրված ա ,,Մեղրիի կառալյոկ,,: Տեսքից երևում ա, որ էսօր են բերել:

– Այ քեզ լրատվություն…

– Հազա՛ր փառք ու պատիվ:

– Ի՞նչ տեսար:

– Գորիսն էլ ա մերը:

– Էդ ո՞նց:

– Խնդրեմ, գրված ա ,,Գորիսի լոբի,,: Էրեկ չկար, հաստատ էսօր են բերել:

– Սպասի հլը, Վաղո:

– Ի՞նչ կա:

– Ոնց որ Բաղդադն էլ ա մերը:

– Ի՞նչ Բաղդադ:

– Տես՝ էն անկյունում գրված ա ,,Բաղդադի խուրմա,,:

– Էդ անկյունի հետ գործ չունես:

– Ինչո՞ւ:

– Էդտեղ միջազգային լրատվությունն ա: Դու տեղական լուրերը կարդա:

Կարո Վարդանյան

84 դիտում