18.05.2024 12:53
  • 18.05.2024 12:53

Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել

By 01.05.2024 20:13 0

Վրաստանի խորհրդարանում ընդդիմության եւ խորհրդարանական մեծամասնության պատգամավորների միջեւ, լիագումար նիստն սկսվելուց առաջ, տեղի է ունեցել ծեծկռտուք։ Նիստը պետք է շարունակեր օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քՆնարկումը։ Այս մասին տեղեկացրել է «Մթավարի արխի» հեռուստաալիքը։

Տեղեկացվել է, որ միջադեպն սկսվել է այն պատճառով, որ ընդդիմությունը բողոք է հայտնել՝ կապված նախօրեին, բողոքի ակցիայի ժամանակ, հատուկջոկատայինների կողմից ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Միասնական ազգային շարժման» ղեկավար Լեւան Խաբեիշվիլուն ծեծի ենթարկելու հետ։ Դա առաջ է բերել կառավարող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչների դժգոհությունը, որոնք պաշտպանում են ուժայինների գործողությունները։ Բանակռիվը վերածվել է ծեծկռտուքի։

29 դիտում