18.05.2024 10:32
  • 18.05.2024 10:32

Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնագրի անհրաժեշտություն կա. ՀՀ պատգանավոր

By 29.04.2024 23:26 0

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Աննա Գրիգորյանը IRNA-ին տված հարցազրույցում ընդգծել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնագրի անհրաժեշտությունն ընդհանուր անվտանգային խնդիրների լուծման համար։

Ապրիլի 29-ին հրապարակված հարցազրույցում ՀՀ ԱԺ պատգամավորը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների հարաբերությունների զարգացման ներուժը շատ մեծ է։ Նա ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման վերաբերյալ Իրանի բազմաթիվ հայտարարությունները։

Գրիգորյանը նշել է, որ, չնայած Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցող Իրանի խիստ հայտարարություններին, ներկայում երկու երկրները չունեն որևէ կոնկրետ ռազմական համաձայնություն։

Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանային սահմանների պահպանման հարցում Իրանի դիրքորոշումը չի փոխվի, քանի որ այս հարցը նրա համար «կարմիր գիծ» է՝ ելնելով իր ազգային շահերից։

40 դիտում