18.05.2024 10:31
  • 18.05.2024 10:31

Իրանի դեմ պատժամիջոցների սահմանումը երբեք ոչնչի չի հանգեցրել և չի հանգեցնի․ Էբրահիմ Ռաիսի

By 27.04.2024 14:50 0

Իրանը ենթակա չէ պատժամիջոցների, իսկ երկրի դեմ պատժամիջոցների սահմանումը երբեք ոչնչի չի հանգեցրել և չի հանգեցնի, հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին՝ ելույթ ունենալով Իրանի արտահանման հնարավորությունների IRANEXPO 2024 6-րդ ցուցահանդեսում, գրում է Mehr-ը։

«Այս ցուցահանդեսը ցույց է տալիս, որ Իրանը ենթակա չէ պատժամիջոցների», – ասել է Ռաիսին, հավելելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը «իր արդյունավետ և վճռական աշխատուժով, իր նախաձեռնություններով ու ստեղծագործ աշխատանքով և նոր տեխնոլոգիաների կիրառմամբ կարող է նորամուծություններ առաջարկել ամբողջ աշխարհին»: 

«Այս ցուցահանդեսը ցույց է տալիս, թե ինչի է հասել այս երկրում մեր սիրելի երիտասարդությունը՝ պատժամիջոցները հնարավորությունների վերածելով, և այս մեծ առևտրային և տնտեսական իրադարձությունը ցույց է տալիս, որ մենք դա արել ենք և կարող ենք կրկին անել»,- հավելել է նա։

55 դիտում