05.05.2024 06:26
  • 05.05.2024 06:26

Լենա տատիկը պայքարում է հայրենիքի ապրելու համար

By 25.04.2024 11:13 0

Օրերս ընկերներիցս մեկը գրել էր, որ պետք չի «Լենա տատիկից հերոս սարքել» և համեմատել էր 2018-ին իշխանության բռնազավթման Լելյա տատիկի հետ: Այդ պահին գուցե անգամ հավանած լինեմ գրառումը, բայց հետո Լենա տատիկի ասածները լսելով և այսօր իր հետ ծանոթանալուց հետո ուզում եմ ոչ միայն սխալս ուղղել, այլ նաև ձեզ ներկայացնել մի քանի փաստ:
Լեյլա տատիկը պայքարում էր իր լավ ապրելու, իսկ Լենա տատիկը՝ հայրենիքի ապրելու համար:
Լեյլա տատիկի հերոսն Արցախը դեռ այն ժամանակ ադրբեջանի տարածք էր անվանում և հետո հանձնեց ադրբեջանին, իսկ Լենա տատիկն անհանգստանում էր Սուրեն Պետրոսյան / Suren Petrosyanի համար ու խնդրում իրեն հասցնել Երևան, որ ինքը Սուրենին, իր խոսքերով այդ լավ տղային ազատի, ով պայքարում է Տավուշի ամեն սանտիմետրը պահելու համար:
Լելյա տատիկին հերոս դարձրին, որպեսզի իրենց օգնի իշխանությունը թուրքական դարձնել, իսկ Լենա տատիկը համեստորեն օգնում է թուրքական իշխանությունից ազստվել։

Արման Հայրապետյան

@լուսանկարը Տավուշը հանուն հայրենիքի էջից

33 դիտում