05.05.2024 06:56
  • 05.05.2024 06:56

Պետք է ցանկացած միջոցով ձերբազատվենք այս կառավարությունից. Վազգեն Պետրոսյան

By 24.04.2024 18:07 0

 Այս իշխանության հեռացման ցանկացած մեթոդ արդարացված է, քանի որ սա թշնամի իշխանություն է: HayqNews.am-ի  հետ զրույցում ասաց թուրքագետ, «Հայաստանի ժողովրդական շարժում» ՀԿ համակարգող Վազգեն Պետրոսյանը:

«Այսօր Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը պահանջում է իրականացնել  համակարգային փոփոփոխություն,  պետք է լինի համակարգված  աշխատանք: Սակայն ես նման աշխատանք դեռ չեմ տեսնում որևէ կուսակցության կողմից, և չեմ տեսնում այն կուսակցությանը, որը ցանկություն կունենա իրականացնելու համակարգված աշխատանք՝ երկիրն այս ծանր վիճակից հանելու համար»,- ասաց Պետրոսյանը:

Աշխարհում բազմաթիվ երկրներ են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այսինքն՝ մենք գործ ունենք այլևս աշխարհում ճանաչված փաստի հետ: Մինչդեռ ակնհայտ է, որ Փաշինյանի կառավարությունը պետական մակարդակով իրականացնում է Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականություն, հայտնվել ենք աբսուրդ իրավիճակում՝ երբ ՀՀ իշխանությունն ինքն է   իր քայլերով հանդես գալիս թուրքական ժխտողականության դիրքերից: Ի՞նչ իրավիճակ կարող է սա ստեղծել աշխարհում:

Դիտարկմանն ի պատասխան՝ Վազգեն Պետրոսյանն ասաց.

«Եթե մենք ուզում ենք վերականգնել հայի արդար իրավունքները, ուրեմն պետք է ձերբազատվել ներկայիս կառավարությունից և դա անել ցանկացած միջոցով: Դրանից հետո միայն կարող ենք խոսել մյուս գործընթացների մասին»:

Ա. Սիմոնյան

93 դիտում