04.05.2024 21:55
  • 04.05.2024 21:55

Երբ թշնամին զավթում է մեր երկրը՝ պետք է անցնել ազգային-ազատագրական պայքարի, ամեն մարդ իր քայլը պիտի անի. Էդգար Ղազարյանը՝ անհնազանդության ակցիաների մասին

By 24.04.2024 15:00 0

Հայաստանում իշխանությունը փաստացի պատկանում է Ադրբեջանի նախագահին, նա է թելադրում, թե Հայաստանում ի՞նչ պետք է տեղի ունենա, իսկ նա մեր թշնամին է: Ու Նիկոլ Փաշինյանն էլ նրա շահերի ու տեսակետների սպասարկուն է: HayqNews.am-ի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:

Էդգար Ղազարյանը նաև անդրադարձավ Հայաստանում հայտարարված անհնազանդության ակցիաներին, ինչի մասին երեկ հայտարարել էր «Համահայկական ճակատ շարժման առաջնորդ, ՊՆ նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը:

Ղազարյանի խոսքով՝ հիմա մենք այնպիսի իրավիճակում ենք, որ ով՝ ինչ կարողանում է, պետք է անի և չսպասի կոչերի. «Հիմա, երբ մեր երկրը թշնամին զավթում է, ի՞նչ պետք է արվի. պետք է մեր ժողովուրդն անցնի ազգային-ազատագրական պայքարի, որպեսզի թշնամուց մեր երկիրն ազատի: Սա ոչ թե քաղաքական պայքար է, որ էս ինչի փոխարեն՝ էն ինչը իշխանության գա, այլ ազգային-ազատագրական պայքար: Իսկ այդ ժամանակ պետք չէ, որ ինչ-որ մեկը մեզ առաջնորդի, կամ մենք սպասենք, թե ո՞վ՝ ի՞նչ կասի, բոլորը՝ ով, ինչ խելքը կտրում է, պետք է անի»,- ասաց Էդգար Ղազարյանը:

77 դիտում