05.05.2024 04:42
  • 05.05.2024 04:42

Լեռնային Ղարաբաղի ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցնում է աշխատանքները

By 22.04.2024 21:53 0

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Աղդամում դադարեցվում է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի գործունեությունը։

«Թուրքիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրված հուշագրով Ղարաբաղի շրջանում հրադադարի վերահսկման և խախտումների կանխման նպատակով 2021թ․ հունվարի 30-ին Աղդամ/Ադրբեջանում (Աղդամ) ձևավորված թուրք-ռուսական համատեղ կենտրոնի աշխատանքերի դադարեցման  գործընթացը շարունակվում է»,- նշել է Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի և հասարակության հետ կապերի խորհրդական Զեքի Աքթուրքը։

Հիշեցնենք, որ ռուս-թուրքական մշտադիտարկման համատեղ կենտրոնը հիմնվել էր 2020թ. 44-օրյա պատերազմից հետո։

32 դիտում