04.05.2024 21:23
  • 04.05.2024 21:23

Այսօր հուշարձանների պահպանության միջազգային օրն է

By 18.04.2024 20:17 0

Ամեն մարդ ի վերջո դառնում է հուշարձան, քանզի տապանաքարն ու գերեզմանաքարն էլ հուշարձաններ են: Ոմանք նույնիսկ կենդանության օրոք են դառնում հուշարձան: Շատ-շատերն էլ ի սկզբանե հուշարձան են, քանի որ նրանց դեմքը քարացած է, ուղեղը՝ կարծրացած:

Սա կարևոր չէ: Կարևորը՝ բոլորս էլ հուշարձան պահպանող ենք. մեկը պաշտոնի բերումով ու աշխատավարձով է հուշարձան պահպանում, մյուսը պահպանում է իր ծնողի կամ բաջանաղի տապանաքարը:

Ապրիլի 18-ը հուշարձանների պահպանության միջազգային օրն է:

Կարո Վարդանյան

30 դիտում