18.05.2024 15:06
  • 18.05.2024 15:06

Չի կարելի թույլ տալ ադրբեջանական զինված ծառայողների որևէ ներկայություն մեր ճանապարհներին. Արման Թաթոյան

By 09.04.2024 22:45 0

Քիչ առաջ Արման Թաթոյանը գրառում է արել Տավուշում իրականացված փաստահավաք աշխատանքների մասին.

Տավուշի մարզի Ազատամուտ, Կայան, Բերքաբեր, Կիրանց, Աճարկուտ, Ոսկեպար, Բաղանիս Այրում և այլ բնակավայրերում, ինչպես նաև միջպետական ճանապարհի նշված բնակավայրերի հատվածներում իրականացրել ենք փաստահավաք աշխատանքներ:

Ապացույցները ևս մեկ անգամ հաստատում են, որ չի կարելի թույլ տալ ադրբեջանական զինված ծառայողների որևէ ներկայություն մեր բնակավայրերի հարևանությամբ կամ ճանապարհներին: Դա անհնարինության է վերածելու մարդկանց կյանքը, կոպտորեն խախտելու է նրանց իրավունքները և խաթարելու է անվտանգությունը, մեկուսացնելու է բնակավայրեր և լուրջ վնաս է հասցնելու Հայաստանի անվտանգությանը, իսկ սա որևէ առնչություն չունի սահմանների որոշման հետ (դելիմիտացիա կամ սահմանազատում):

Հավաքագրած փաստերը, ուսումնասիրությունների մանրամասները կներկայացնենք ավելի ուշ:

71 դիտում