18.05.2024 14:12
  • 18.05.2024 14:12

Ծառերի սպանդն իրականացվում է նշյալ գիտնականների անունից. արդյո՞ք նրանք տեղյակ են

By 06.04.2024 17:08 0

Մի-երկու ծառ-գին հարցի պատասխանելուց հետո, Երևանի քաղաքապետարանի ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը, մոտավորապես թե՝ դուք դիլատանտ եք, մենք՝ ծառահատման գիտնական։ Ու այո՝ բացատրեց, թե ինչու են անցել ծառերի գենոցիդի։

Գցեց նախկինների գրպանը․ «Երևան քաղաքի կանաչ ֆոնդի մի զգալի մասը 45-50 %-ը տասնամյակների չկատարած աշխատանքների մասով անպայման պետք է թարմացվեր, և դենտրոպատոլոգիական աշխատանքներ կատարվեր»։

Ու ներկայացրեց այն գիտնականների անունները, ովքեր իրենց գիտական եզրակացությունն են տվել այս կերպ մերկացնելու Երևանը։

Փաստաթղթով՝ ծառահատ-գիտնականներն են՝

ժիրայր Վարդանյան կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Արծվի Գրիգորյան, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Արթուր Խալաթյան, աշխարհագետ, բնապահպան
Հասմիկ Խուրշուդյան, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Արմենակ Տեր-Գրիգորյան,  գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ
Մամիկոն Սահակյան, անտառագետ
Լևոն Համբարձումյան, տեխնիկական գիտությունների թեկնածու
Շահեն Շահինյան, տեխնիկական գիտությունների թեկնածու
Ժիրայր Պողոսյան, բույսերի պաշտպան
Գորիկ Ավետիսյան. աշխարհագրական գիտությունների թեկնածու
Սիրանուշ Նանագուլյան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Գայանե Գասպարյան, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ
Ռուզաննա Սադոյան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Սիրինե Շողերյան, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Գեորգի Ֆայվուշ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Հովիկ Սայադյան, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսո
ր։

Ծառերի սպանդն իրականացվում է նշյալ գիտնականների անունից. արդյո՞ք նրանք տեղյակ են այդ մասին:

48 դիտում