18.05.2024 14:35
  • 18.05.2024 14:35

Կորցնում ենք մեր բնության վերջին չքնաղ կտորները` մի քանի չստացվածների փող աշխատելու համար

By 05.04.2024 12:58 0

Ձախից առավոտվա մեր նկարածն է, աջից մի քանի ժամ հետո էլի մեր նկարածը` նույն կտրված ծառը։
Այս ծառը գիշերվա ընթացքում կտրեցին «անհայտ» ծառագողերը և մի քանի ժամ հետո` առավոտ շուտ, հսկող մարմինը եկավ ու կնքեց որպես հայտնաբերած։ Խոսքը այստեղ պահպանության մասին չի, այլ ուղղակի կնքելու ու հաշվելու։ Չնայած զատկից հետո կարմիր ձուն էլ ոչ մեկին պետք չի …
Հետևությունները թողնում ենք ձեզ։
Եթե նույնիսկ պարզագույն լոգիկայով ոչ մի հետևություն էլ չանենք, ուղղակի վերջին ամիսների փորձով պարզ է դառնում, որ ոչ գտնելու են, ոչ պատժելու են։ Ուղղակի մեծամասամբ հաշվելու են մեր երկրից պակասած ծառերն ու վերջ։ Դեռ հարց է` արդյո՞ք ոստիկանություն գործ ուղարկվելու է, թե՞ ուղղակի ներկով թվեր ու կնիք են դնելու բազմաթիվ կտրված ծառերի վրա։ Այ այսպես կորցնում ենք մեր բնության վերջին չքնաղ կտորները` մի քանի չստացվածների փող աշխատելու համար:

«Բնապահպանի տուն» ՀԿ

36 դիտում