18.05.2024 14:35
  • 18.05.2024 14:35

3000 գիտաշխատողները պետք է ոտքի կանգնեն և մերժեն այն որոշումը, որով ուզում են վերացնել գիտական մտավորականությանը

By 03.04.2024 23:44 0

ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանը ԳԱԱ-ի ինստիտուտները բուհերին միացնելու, կլաստերներով միավորելու մտադրությունների մասին ասել է. «Այս հարկադրանքի մեջ չկա ոչ իրավական հիմք, ոչ էլ գիտական»:

Նա վստահեցրեց՝ ՀՀ ԳԱԱ-ն ամենաբարոյական հաստատությունն է ՀՀ-ում, հատկապես անկախության շրջանում։ Ակադեմիան երբեք որևէ կերպ չի պղծվել։ Անդրադառնալով այն հայտարարություններին, թե Ակադեմիան ավտորիտար հաստատություն է, Հովհաննիսյանը ասաց․

«Ներեցեք՝ ո՞վ է խանգարել ակադեմիայի գիտաշխատողին զբաղվել գիտության, աշխատել իր խղճով։ Գաղափարական հարկադրանքներ ակադեմիայում չեն եղել։ Ոչ մի արտաքին քաղաքական խնդիր Ակադեմիայի առաջ չի դրվել։ Մենք մաքուր ենք մնացել։ Այս մի բառը՝ կլաստեր բառարաններում փնտրեցի երկու շաբաթ, չգտա։ Հետո անգլերեն բառարանում գտա, որ ունի երեք նշանակություն․ առաջինը նշանակում է ճյուղերի հավաքածու՝ ավել, որով հատակը կամ փողոցն են մաքրում, երկրորդը՝ վրձին, որով կամ նկարում են, կամ ներկում, բայց կա մի բանաստեղծական նշանակություն՝ ծաղկեփունջ։ Այդ ծաղկեփունջը դրել են մեր առաջ, որ շատ վատ հոտ է արձակում, ավել է»։

Ըստ Հենրիկ Հովհաննիսյանի՝ ԳԱԱ 3000 գիտաշխատողները պետք է ոտքի կանգնեն և մերժեն այն որոշումը, որով ուզում են վերացնել գիտական մտավորականությանը։

92 դիտում