18.05.2024 14:12
  • 18.05.2024 14:12

Ռուսաստանի հանդեպ «ինքնիշխան», մնացած դեպքերում՝ կամակատար

By 26.03.2024 18:30 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Հայաստանում ինքնիշխանություն հասկացությունը «սահմանված» է բացառապես Ռուսաստանի հանդեպ: Դրանով «ծածկվում» են մնացյալ բոլոր ուղղությունները:

Օրինակ, մարտի 14-ին Հայաստան է այցելում Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարը, հանդիպում վարչապետի հետ, ու դրանից հետո հայկական բանկերը հայտարարում են ՄԻՐ քարտերը սպասարկելուց հրաժարվելու մասին, միեւնույն ժամանակ էլ դոլարի նկատմամբ սկսում է արժեվորվել դրամը: Երկու այդ իրողությունից հիմնական վնասը Հայաստանի տնտեսությանն է, ուրիշ ոչ մեկին:

Բայց, քանի որ ինքնիշխանությունը չափվում է գերազանցապես մի ուղղությամբ, մյուս ուղղությունների առումով ոչ միայն լռություն է, այլ նույնիսկ որոշ հատվածներով՝ ցնծություն»:

40 դիտում