18.05.2024 14:35
  • 18.05.2024 14:35

ՀՀ-ն սատարում է Եվրամիությանն անդամագրվելու Վրաստանի ձգտումներին. Փաշինյան

By 25.03.2024 18:02 0

Վրաստանն աջակցում է կայունության, խաղաղության և համատեղ ապրելու ջանքերին Հարավային Կովկասում, Երևանում հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Մենք, իսկապես, հուսով ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի, և շոշափելի համաձայնագիր կլինի։ Վրաստանը պատրաստ է դրականորեն այդ գործընթացին աջակցել», – ասել է նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հաջորդած հայտարարությունների ժամանակ։

«Ես առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը», – հավելել է Կոբախիձեն։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են, Կոբախիձեն համաձայնել է։

Փաշինյանը նաև ասել է, որ քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները։

Փաշինյանը հավելել է՝ ՀՀ-ն սատարում է Եվրամիությանն անդամագրվելու Վրաստանի ձգտումներին։

Նա Կոբախիձեին ներկայացրել է տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ Երևանի ընկալումները, վերահաստատել, որ Հայաստանը ստանձնում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու գործի իր բաժին պատասխանատվությունը։

39 դիտում