18.05.2024 15:06
  • 18.05.2024 15:06

Նրանց հեռացնելու պայմաններից մեկը ԱԺ-ից դուրս ժողովրդական լայն համախմբումն է,նաև փողոցային գործողությունները

By 21.03.2024 14:34 0

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել է, թե ընդդիմությունը ողջ գործիքակազմն օգտագործելու է ԱԺ-ում և ԱԺ-ից դուրս։ 

Նա նշել է, թե ԱԺ-ից դուրս աշխատանքներ են տանելու իրենց համակիրների ու քաղաքացիների հետ, նաև, ըստ անհրաժեշտության, փողոցային գործողությունների են դիմելու․

«Նրանց հեռացնելու պայմաններից մեկը ԱԺ-ից դուրս ժողովրդական լայն համախմբումն է, և կոչ կանեի՝ ընդդիմադիր ամբողջ հատվածը, բոլոր քաղաքական ուժերը գտնեն համագործակցության եզրեր, ճիշտ գնահատեն ստեղծված իրավիճակը և իրենց գործունեությունը շարունակեն»,-ասել է Օհանյանը։

Նա տեղեկացրել է, որ վաղն այցելելու է սահմանամերձ բնակավայրեր. «Վաղը ինքս այցելելու եմ  սահմանամերձ բնակավայրեր, մենք ուշադրության կենտրոնում ենք պահում այդ հարցերը, մեր սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կողքին ենք»։

46 դիտում