18.05.2024 14:03
  • 18.05.2024 14:03

Դեժավյու. Մեկ տարի անց կրկնվում է վտանգի սպառնալիքով պետականության ապամոնտաժումը

By 20.03.2024 14:13 0

Դեժավյու։ Բլոկադայի ընթացքում Արցախի նախագահը հանդիպումներ էր ունենում ՊԲ բարձր սպայական կազմի հետ և ասում, որ պատերազմի դեպքում որևէ շանս չունենք, քանզի Ադրբեջանը մենակ չի, նրան աջակցում են Թուրքիան ու Պակիստանը։

Փետրվարի վերջին ես հանդիպեցի Արայիկ Հարությունյանին, ասացի, որ պետք չէ բարոյալքել բանակը, որ սպաներից շատերը նրա ելույթները դավաճանական վարքագիծ են համարում։ ԱՀ նախագահը զայրացավ. «Ի՞նչ է, ճշմարտությունը չասեմ»։

Այս մասին ես ժամանակին գրել եմ մի խումբ ընկերների` խնդրելով չհրապարակայնացնել գրածը մինչև ես դա չանեմ։ ԱՀ նախագահն իրեն ոչ թե պաշտպանություն կազմակերպողի դիրքում էր պատկերացնում, այլ «ճշմարտություն ասողի», «վերլուծաբանի» կամ «տեղեկատվություն փոխանցողի»։ Իր բուն, սահմանադրական պարտականություններից փախչելը, փախուստը պատերազմի սպառնալիքով արդարացնելը, բանակին ու ժողովրդին արտաքին վտանգով սպառնալը պետականության ապամոնտաժման տարրերից մեկն էր։

Մեկ տարի անց այս տեսքը նույնական է, միայն «ԱՀ նախագահ» արտահայտությունը կարելի է փոխել «ՀՀ վարչապետ» արտահայտությամբ։

Հայկ Խանումյան

31 դիտում