04.02.2025
  • 04.02.2025

ՌԴ զինված ուժերը համակցված հարված են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտին. Պուտին

Ռուսաստանի զինված ուժերը համակցված հարված են հասցրել ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտին՝ ի պատասխան Ռուսաստանի վրա ամերիկյան և բրիտանական զինատեսակների հարձակումներին, ըստ ТАСС գործակալության՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը արտակարգ ուղերձի ժամանակ։

Ըստ նրա՝ արևմտյան արտադրության հեռահար հրթիռները հարվածել են Կուրսկի եւ Բրյանսկի մարզերի ռազմական օբյեկտներին։

«Նոյեմբերի 19-ին ամերիկյան արտադրության ATACMS վեց օպերատիվ-մարտավարական հրթիռներ, իսկ նոյեմբերի 21-ին բրիտանական «Storm Shadow» համակարգերի համատեղ հրթիռային հարձակման ժամանակ հարվածել են Ռուսաստանի Դաշնության տարածքում տեղակայված ռազմական օբյեկտներին Բրյանսկի և Կուրսկի մարզերում»,-հայտարարել է Վլադիմիր Պուտինը։

Միաժամանակ ռուսական հակաօդային պաշտպանությունը հետ է մղել հարձակումները, իսկ հակառակորդը չի հասել իր նպատակներին, հավելել է ՌԴ նախագահը։