18.05.2024 13:24
  • 18.05.2024 13:24

Հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության համար կռիվ տվողները` ազատության մեջ․ Տիգրան Աբրահամյան

By 04.05.2024 18:27 0

Հեռու չէ այն օրը, երբ դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ կռիվ տվողները` ազատության մեջ։

Ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․

««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեսակցեցի Տավուշում իշխանության սադրած միջադեպերի հետևանքով ապօրինի անազատության մեջ հայտնված 4 տավուշցիների:

Վերջիններիս միակ մտահոգությունը նրանում էր, որ իրենց տան, գյուղի, մարզի հետ կապված կարևոր ու միաժամանակ վտանգավոր իրադարձություններին մասնակցելու հնարավորություն չունեն:

Ցավոք, արդեն 10-11 ամիս է ինչ նույն քրեակատարողական հիմնարկում ապօրինի անազատության մեջ է մեր ընկեր Արմեն Աշոտյանը, ում կարիքն ու դերը հատկապես այս օրերին շատ զգացվում է:

Համոզված եմ, որ հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու, հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ»։

45 դիտում