18.05.2024 12:07
  • 18.05.2024 12:07

Վրաստանի նախագահը հայտարարել է, որ գործող կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա

By 04.05.2024 18:17 0

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ գործող կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա, որում ամրագրված է երկրի եվրոպամետ կուրսը: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Արտասահմանյան երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ Վրաստանի քաղաքական կուրսի փոփոխության մասին սադրիչ հայտարարությունները հնչել են մի քանի օր առաջ Թբիլիսիում իշխանության կողմնակիցների հանրահավաքի ժամանակ:

Նախագահը կոչ է արել դեսպաններին մինչև մայիսի վերջ, քանի դեռ վերջնականապես չի ընդունվել արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրինագիծը, որը ճգնաժամի առաջացման պատճառ է դարձել, նպաստել բարձր մակարդակի այցերին Վրաստան:

Վրաստանում ճգնաժամային իրավիճակը շարունակվում է արդեն ավելի քան 20 օր: Ամեն օր Թբիլիսիում բողոքի ակցիաներ են անցկացվում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի ընդունման դեմ: Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ թույլ չեն տա երկրի եվրոպամետ կուրսի փոփոխություն:

Իրենց հերթին իշխանությունների ներկայացուցիչները կարծում են, որ բողոքը վճարվել է արտասահմանյան հիմնադրամների կողմից՝ ընդդիմությանը իշխանության բերելու նպատակով:

30 դիտում