18.05.2024 12:33
  • 18.05.2024 12:33

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը խանգարում է Թբիլիսիի ինտեգրմանը Եվրամիությանը․ Վրաստանի նախագահ

By 03.05.2024 22:54 0

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ, հայտարարել, որ երկրի խորհրդարանի կողմից դիտարկվող «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը խանգարում է Թբիլիսիի ինտեգրմանը Եվրամիությանը՝ հայտնել են Վրաստանի նախագահի աշխատակազմից։

«Վրաստանի նախագահը Եվրոպական խորհրդի նախագահի հետ երկար հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է երկրում զարգացող իրադարձությունները, Վրաստանի եվրոպական ինտեգրումը և դրան խանգարող գործոնները, մասնավորապես՝ խորհրդարանական մեծամասնության կրկին նախաձեռնած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը»,- ասված է հաղորդագրության մեջ:

31 դիտում