18.05.2024 11:43
  • 18.05.2024 11:43

Վրաստանի կառավարությունը այս կերպ որդեգրած ուղով ընտրել է Վրաստանի գործընկերներին կորցնելու ճանապարհը. Դեյմոն Վիլսոն

By 03.05.2024 22:29 0

Սրանք Վրաստանի համար տխուր օրեր են։ Վրաստանում տեղի ունեցող զարգացումների հետ կապված նման գնահատական է հնչեցրել Ամերիկյան «Ժողովրդավարության աջակցման ազգային հիմնադրամի» (NED) ղեկավար Դեյմոն Վիլսոնը։

«Այս շաբաթ, սարսափելի բռնություններ են տեղի ունեցել խաղաղ ցուցարարների նկատմամբ: Ես ուզում եմ, օգտագործել այս հնարավորությունը եւ շնորհակալություն հայտնել ասելով, որ մենք աջակցում ենք Վրաստանի այն քաղաքացիներին, ովքեր պայքարում են Ռուսաստանի օրինակով արտասահմանյան գործակալների մասին օրենքի դեմ»,-ասել է Վիլսոնը եւ հավելել․ «Զուգահեռաբար, Վաշինգտոն էր ժամանել Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը, որի հետ հանդիպման ընթացքում մենք ասել ենք, որ այս օրենքը կարող է վտանգել վրաց-ամերիկյան ռազմավարական հարաբերություններին: Հանդիպումից րոպեներ առաջ ելույթով էր հանդես եկել Բիձինա Իվանիշվիլին, որի ընթացքում նա Վրաստանի հայրենասեր քաղաքացիներին բացասական երանգներով էր ներկայացրել: Մարդկանց, ովքեր պայքարում են իրենց համայնքներն ու երկիրն ամրացնելու համար»։

Ըստ NED ղեկավարի Վրաստանի կառավարությունը այս կերպ որդեգրած ուղով ընտրել է Վրաստանի գործընկերներին կորցնելու ճանապարհը։

«Մենք տեսանք, թե ինչպես է ոստիկանությունը դաժան ուժ կիրառում խաղաղ ցուցարարների նկատմամբ: Սրանք Վրաստանի համար տխուր օրեր են: Տխուր ենք նաև մենք` Վրաստանի այն ընկերները ովքեր հավատում են Վրաստանի ժողովրդավարական և եվրոպական ապագային»,-ասել է Վիլսոնը եւ ընդգծել է, որ տարիներ շարունակ ԱՄՆ-ն ջանք չի խնայել Վրաստանի ժողովրդավարության կայացման եւ Արեւմուտքի հետ հարաբերությունների խորացման գործում աջակցելու համար:

«Այո՛, նախկինում եղել են դեպքեր, երբ մենք բավարար չափով չենք աջակցել ձեզ: 2008 թվականը սեւ բիծ մեզանից շատերի եւ անձամբ ինձ համար, սակայն անցյալի ձախողումներից դասեր քաղելով պետք է համախմբվել Վրաստանի ինքնիշխան, ժողովրդավարական, եվրոպական ապագայի շուրջ: Ինչպես այս շաբաթ ասել ենք Վրաստանի խորհրդարանական պատվիրակության անդամներին, մենք ոչ մի տեղ չենք գնալու: Մենք կանգնած ենք վրաց ժողովրդի հետ այնքան ժամանակ, որքան նրանք պայքարում են: Ինչպես ԱՄՆ-ի Սենատի նամակում է ասվում, ռուսական այս օրենքի աջակիցների եւ Բիձինա Իվանիշվիլիի համար այս գործընթացը հետեւանքներ է ունենալու: Մենք ոչ միայն հետ չենք քաշվում պատմական այսպիսի կարեւոր պահերին, այլեւ կրկնապատկում ենք մեր ջանքերը եւ հիմա նման պատմական պահ է»,-ասել է NED ղեկավարը։

Ըստ նրա՝ Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա բացել է Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի` ԵՄ-ին անդամակցելու դռները, որն այժմ պատրաս է ընդունել Հարավային Կովկասի եւ Եվրամիության արեւելյան սահմանների ժողովրդական պետություններին իր կազմ:

Վիլսոնը նաեւ համոզմունք է հայտնել, որ Վրաստանում առաջիկա ընտրությունները կարող են արագացնել երկրի եվրոատլանտյան ինտեգրումը։

«Սա այն պահն է, երբ Վրաստանը ազատ աշխարհի մասը լինել չլինելու որոշում է կայացնելու եւ, երբ տեսնում ենք տասնյակ հազարավոր խաղաղ ցուցարարներին հիշում ենք մեր լավատեսությունը եւ վստահությունը Վրաստանի ապագայի վերաբերյալ: Այն ժամանակը, երբ ես ինքս սիրահարվեցի Վրաստանին»,-ասել է Վիլսոնը:

33 դիտում