18.05.2024 15:02
  • 18.05.2024 15:02

Սիրամարգ

By 03.05.2024 21:00 0

Ծաղիկներս շատ էին փարթամացել, ու ծաղկամաններն արդեն փոքր էին նրանց համար: Իրիկունը մտա ծաղկի խանութ, որ նոր ծաղկաման ու հող գնեմ: Դեռ դռների մեջ էի, երբ ներսից ծանոթ աղմուկ լսվեց: Առաջացա ու ինչ տեսնեմ… Հողի պարկերի մոտ կանգնած Վաղոն շան լափ էր թափում վաճառողի գլխին.

– Էս հող ես ծախո՞ւմ, արա՛:

– Այո:

– Տո ա՛յ հողատու, բա որ հիմա ծաղիկներդ մտցնեմ… ու դառնաս սիրամարգ, դուրըդ կգա՞:

– Հանգստացեք, սա Ռուսաստանից բերված սևահող է՝ հարստացված տարբեր պարարտանյութերով:

– Ուրեմն ռուսների հողերն ես ծախո՞ւմ:

– Հա:

– Բա էդպես ասա: Դրանք մեր հողերը շատ են ծախել: Բայց լավ իմացի, եթե մեր հողերին էլ ձեռ տաս՝ միանգամից կդարձնեմ սիրամարգ:

Կարո Վարդանյան

43 դիտում