18.05.2024 15:02
  • 18.05.2024 15:02

Ռուսական զորքերը շփման գծի ողջ երկայնքով շարունակում են ճեղքել հակառակորդի դիրքերը․ ՌԴ պաշտպանության նախարար

By 03.05.2024 19:35 0

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն այսօր խորհրդակցության ընթացքում խոսել է Ուկրաինայում ռուսական բանակի գրանցած հաջողությունների և տարածքային նվաճումների մասին:

«Ռուսական զորքերը շփման գծի ողջ երկայնքով շարունակում են ճեղքել հակառակորդի դիրքերը: Ուկրաինական զինված ուժերը փորձում են կառչել որոշակի գծերից, սակայն մեր գրոհների հետևանքով ստիպված են նահանջել։ Տարեսկզբից մեր երկրի նոր շրջաններում վերահսկողության տակ ենք վերցրել 547 քառակուսի կիլոմետր տարածք», – ասել է նախարարը:

Ուկրաինան և միջազգային համայնքի գերիշխող մեծամասնությունը չեն ճանաչում ուկրաինական տարածքները Ռուսաստանի Դաշնության մաս հայտարարելու մասին Մոսկվայի որոշումը:

25 դիտում