18.05.2024 12:27
  • 18.05.2024 12:27

Ադրբեջանի զինուժը կմասնակցի Թուրքիայում նախատեսվող միջազգային որոնողափրկարարական զորավարժություններին

By 03.05.2024 17:13 0

Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները և ավիացիոն տեխնիկան մեկնել են Թուրքիա՝ Քոնիա քաղաք, որտեղ կմասնակցեն «Անատոլիական փյունիկ-2024» միջազգային որոնողափրկարարական զորավարժություններին։

APA ադրբեջանական լրատվական գործակալությունը, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ այդ միջազգային զորախաղերին Ադրբեջանը կներկայացնեն ռազմաօդային և ռազմածովային ուժերի անձնակազմերը։

Զորավարժություններում, որոնք կտևեն մինչև մայիսի 17-ը, ներգրավվելու են նաև Ադրբեջանի ռազմաօդային ուժերի Սու-25 տեսակի երկու գրոհային ինքնաթիռներ։

24 դիտում