19.05.2024 01:13
  • 19.05.2024 01:13

Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ

By 03.05.2024 15:46 0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ԱԱԾ:

«Դրանում կային որոշակի փաստաթղթեր, այդ թվում` սեփականության վկայականների պատճեններ, որոնց իսկությունը ստուգելու անհրաժեշտություն կար, մենք ուղարկել ենք ԱԱԾ` խնդրելով, որպեսզի պատշաճ օպերատիվ ստուգման արդյունքներով մեզ ներկայացնեն փաստաթղթերը, որպեսզի վարույթ նախաձեռնել-չնախաձեռնելու հարցը քննարկվի»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

24 դիտում