19.05.2024 02:01
  • 19.05.2024 02:01

Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

By 03.05.2024 10:35 0

Ն.Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը և Վ.Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանը արածել են հայտարարություն, որտեղ ասված է.

«Երեկ՝ մայիսի 2-ին, վարույթն իրականացնող քննիչը մեզ պաշտոնապես ծանուցել է քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննության ավարտի մասին։ Դա նշանակում է, որ մի քանի օրից գործը կուղարկվի դատարան, իսկ առաջին դատական նիստը կնշանակվի շուրջ երկու շաբաթից։

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդմանը վերաբերող հարցերին մանրամասն կանդրադառնանք մոտ օրերս՝ մամուլի ասուլիսի ձևաչափով։

Հիշեցնենք, որ Նարեկն ու Վազգենը ազատությունից զրկվել են մարտի 22-ին՝ այն բանից հետո, երբ իրենց հեղինակային «Իմնեմնիմի» փոդքաստում կոշտ բառապաշարով քննարկել են Տավուշի հայկական տարածքներն ադրբեջանական կողմին հանձնելու մտադրության մասին ՀՀ կառավարության ղեկավարի հայտարարությունները»։

20 դիտում