18.05.2024 09:33
  • 18.05.2024 09:33

ԱՄՆ-ը Վրաստանի կառավարությանը կոչ է արել վերահաստատել իր հավատարմությունը ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին ինտեգրմանը

By 02.05.2024 22:34 0

Միացյալ Նահանգները Վրաստանի կառավարությանը կոչ է անում վերահաստատել, որ երկիրը հավատարիմ է ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին ինտեգրմանը: Այս մասին ասվում է Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանի հայտարարության մեջ։

«Մենք կոչ ենք անում կառավարությանը վերահաստատել իր հանձնառությունը երկրի եվրատլանտյան ապագայի նկատմամբ, ինչպես գրված է Վրաստանի Սահմանադրության մեջ։ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում մեր ամուր հարաբերություններին եւ վրաց ժողովրդին մաղթում է միայն խաղաղություն, կայունություն եւ բարգավաճում»,-ասվում է հայտարարության տեքստում։

28 դիտում