18.05.2024 11:43
  • 18.05.2024 11:43

Փարիզում մայիսմեկյան ցույցերը վերածվել են բախումների․ բերման են ենթարկվել 45 ցուցարարներ

By 01.05.2024 22:28 0

Փարիզում 12 ոստիկաններ հոսպիտալացվել են արհմիությունների մայիսմեկյան երթի ժամանակ ագրեսիվ ցուցարարների հետ բախումներից հետո։ Այս մասին հայտնում է BFMTV-ն՝ հղում անելով Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրային։

Նրանցից 7-ը վիրավորվել են «գյուղատնտեսական ռումբի» պատճառով։ Թե ինչ հանգամանքներում են վիրավորվել մնացած հոսպիտալացված ոստիկանները, չի նշվում, սակայն, ցուցարարների հետ բախումների ժամանակ վերջիններս ամեն ինչ արել են՝ փորձելով կասեցնել անկարգությունները։

Նախնական տվյալներով՝ բերման են ենթարկվել Փարիզում տեղի ունեցած բախումների 45 մասնակից։

26 դիտում