18.05.2024 10:32
  • 18.05.2024 10:32

Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել Վրաստանին զրկել Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակից

By 01.05.2024 21:48 0

Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը կոչ է արել Վրաստանին զրկել Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակից՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկման ֆոնին: Համապատասխան հաղորդագրությունը նա հրապարակել է Х սոցցանցի իր էջում։

Կրամոնը վրացական իշխանությունների համար «կոնկրետ հետեւանքներ» է ուզել ցուցարարների նկատմամբ նրանց գործողությունների պատճառով: Խոսքը ԵՄ-ի կողմից ֆինանսավորման դադարեցման, օրենքի ընդունման օգտին հանդես եկած պատգամավորների մուտքը Եվրոպա արգելելու և իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին է:

Վրաստանում ընթանում են ընդդիմության բողոքի ցույցեր, որոնց ընթացքում տասնյակ մարդիկ են ձերբակալվել:

25 դիտում