18.05.2024 10:48
  • 18.05.2024 10:48

«Արևելքում ժողովրդավարության աշխարհաքաղաքականությունը․ Հայաստան, Իսրայել և Քրդստան» խորագրով համաժողով՝ Ֆրանսիայի ԱԺ-ում

By 01.05.2024 20:53 0

Ֆրանսիայի ԱԺ-ում «Արևելքում ժողովրդավարության աշխարհաքաղաքականությունը․ Հայաստան, Իսրայել և Քրդստան» խորագիրը կրող համաժողով է անցկացվել,- հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

«Ապրիլի 30-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը բանախոսի կարգավիճակով մասնակցեց Ֆրանսիայի ազգային ժողովում «Լe Laboratoire de la République» ուղեղային կենտրոնի կողմից կազմակերպված «Արևելքում ժողովրդավարության աշխարհաքաղաքականությունը․ Հայաստան, Իսրայել և Քրդստան» խորագիր կրող համաժողովին։

Միջոցառմանը որպես բանախոսներ մասնակցում էին նաև Ֆրանսիայի Ազգային կրթության հարցերով նախկին նախարար, «Լe Laboratoire de la République» ուղեղային կենտրոնի նախագահ Ժան-Միշել Բլանքերը, Ֆրանսիայի Ազգային ժողովում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Անն-Լորանս Պետելը, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Սարահ Թանզիլին, Ֆրանսիա-Իսրայել բարեկամության խմբի նախագահ Մաթյո Լըֆեվրը, Իսրայելում Ֆրանսիայի նախկին դեսպան Էրիկ Դանոնը, գրող և աշխարհաքաղաքագետ Ֆրեդերիկ Անսելը, գրող, տարածաշրջանի հարցերով փորձագետ Պատրիս Ֆրանչեսկին և լրագրող, Հետախուզական հետազոտություն ֆրանսիական կենտրոնի փորձագետ Տիգրան Եգավյանը։

23 դիտում