18.05.2024 08:49
  • 18.05.2024 08:49

Թուրքերը շարունակում են ողջունել ՀՀ իշխանությունների քայլերը

By 30.04.2024 17:33 0

Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում, հայտարարել է ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Ահմեթ Յըլդըզը՝ ադրբեջանական Report պարբերականի հետ զրույցում։

Թուրք բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ «ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»:

«Պետք է նշել, որ Հայաստանը գիտակցել է իր պատասխանատվությունը և ճիշտ ուղղությամբ է շարժվում։ Դա, առաջին հերթին, դրական ազդեցություն կունենա այդ երկրի տնտեսության վրա»,- ասել է թուրք դիվանագետը՝ առանց մանրամասնելու:

26 դիտում