18.05.2024 14:12
  • 18.05.2024 14:12

Հերթը հասավ «Շողակաթ»-ին. «Շողակաթ» ՀԸ-ում եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի. ՀՌՀ նախագահ

By 30.04.2024 16:45 0

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ԱԺ–ում հարց ուղղեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին, թե ի՞նչ հեռուստաընկերություն է «Շողակաթը», ո՞ւմ է պատկանում այն, ի՞նչ պետք է եթեր տա, ի՞նչ է եթեր տալիս։

«Այն  հանրային հեռարձակողի հեռուստածրագրերից մեկն է, ոչ լիցենզավորված։ Ժամանակին այն կոչվում էր  հոգևոր մշակութային ալիք և  նոր օրենքը ուժի մեջ մտնելուց այդ ծրագիրը պետք է հեռարձակի կրթամշակութային հաղորդումներ։ Այսինքն դա հոգևոր մշակութային չէ իր ժանրային ուղղվածությամբ»,- ասաց Տ.Հակոբյանը։ 

Նա նշեց, որ պաշտոնական նամակ են գրել Հանրային խորհրդի ղեկավարին։

«Խնդիր ունենք, որովհետև այնտեղ կրթական, մշակութային բաղադրիչները բավականին տեղ ունեն, բայց ամենամեծ բաղադրիչը եկեղեցականն է։ Մենք գտնում են, որ դա պետք է նվազեցվի և պետք է լինեն այնպիսի հաղորդումներ, որոնց համար «Շողակաթը» ֆինանսավորվում է պետության կողմից։ Դրանք կրթական, գիտական, մշակութային հաղորդումներն են։

Ես ինչքան տեղեկացված եմ, նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է ֆինանսավորում,   համաֆինանսավորում է և տարեկան բավականին մեծ գումար նաև Մայր Աթոռն է հատկացնում «Շողակաթի» գործունեության համար։ Ինչ-որ չափով ինքնավարություն ունի հանրային հեռարձակողների շարքում»,–ասաց Տիգրան Հակոբյանը։

28 դիտում