19.05.2024 00:25
  • 19.05.2024 00:25

Դատավորների եվրոպական միության ամենամյա ընդհանուր ժողովը 2025-ին կանցկացվի Երևանում

By 29.04.2024 22:36 0

Դատավորների եվրոպական միության ամենամյա ընդհանուր ժողովն այս տարի տեղի է ունեցել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: Այս մասին հայտնում են Դատավորների միությունից։

««Հազար պատմուճանի քայլերթ» խորագրով եռօրյա ժողովին՝ Երևանը պատվիրակների ձայների մեծամասնությամբ, ընտրվել է հաջորդ տարեկան ժողովի անցկացման վայր։

Հայտն ավելի վաղ ներկայացվել էր ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի կողմից։

Հիշեցնենք, որ Դատավորների եվրոպական միությունը (EAJ) հանդիսանում է դատավորների աշխարհի միության (IAJ) հինգ մայրցամաքներից ինսուներկու ազգային միություններ ներառող ռեգիոնալ խմբերից մեկը, որն առանձին միավորում է Եվրոպայի առավել քան քառասուն ազգային ասոցացիա։ Միջազգային միությունը ոչ քաղաքական, պրոֆեսիոնալ միջազգային կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է պաշտպանել դատական իշխանության անկախությունը՝ երաշխավորելով մարդու իրավունքները և ազատությունները»,- ասվում է հաղորդագրությունում։

34 դիտում