18.05.2024 09:53
  • 18.05.2024 09:53

Էր Ռիադում տեղի է ունեցել Բլինքեն-Ֆիդան հանդիպումը

By 29.04.2024 17:54 0

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Ֆիդանը Բլինքենի հետ բանակցություններ է անցկացրել Գազայի հարցով կոնտակտային խմբի երկրների հանդիպման շրջանակում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Գազայի վրա իսրայելական հարձակումները, հրատապ հումանիտար օգնության առաքումը տարածաշրջան, հրադադարի և գերիների փոխանակման հարցեր։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

29 դիտում