18.05.2024 13:24
  • 18.05.2024 13:24

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Թուրքիան պաշտպանել է Նիդեռլանդների վարչապետի թեկնածությունը

By 29.04.2024 16:58 0

Թուրքիան պաշտպանել է Նիդեռլանդների կառավարության ներկայիս ղեկավար Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Նիդերլանդների հեռարձակման կորպորացիան (NOS)՝ հղում անելով դաշինքի աղբյուրներին։

«Թուրքիան պաշտպանել է ՆԱՏՕ-ն գլխավորելու պաշտոնաթող վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ռյուտեն ապրիլի 26-ին այցելել է Ստամբուլ՝ հանդիպելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Թուրքիան ՆԱՏՕ-ի վերջին չորս երկրներից մեկն էր, որը դեռևս աջակցություն է հայտնել Ռյուտեին:

ՆԱՏՕ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պետք է լքեր իր պաշտոնը դեռևս 2022 թվականի հոկտեմբերի 1-ին, սակայն 2022 թվականի մարտին դաշինքի երկրների ղեկավարները որոշեցին երկարաձգել նրա մանդատը մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ը՝ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։ Հուլիսին նա հայտարարեց, որ պաշտոնում կմնա ևս մեկ տարի՝ մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը։

26 դիտում