18.05.2024 10:59
  • 18.05.2024 10:59

Իրավապահ համակարգը Փաշինյանի ձեռքին պատժիչ գործիք է դարձել հայրենիքի համար պայքարող քաղաքացիների դեմ. Հայկ Նահապետյան

By 29.04.2024 16:48 0

Իշխանություններին այլևս ոչինչ չի մնացել, քան իրականացնել ապօրինություններ, հատկապես, Տավուշում քաղաքացիական ակտիվություն հանդես բերող անձանց, այդ թվում նաև պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի, նրա ընտանիքի անդամների դեմ: Այս մասին HayqNews.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:

«Միհրան Մախսուդյանի որդի՝ Վահագն Մախսուդյանին երկու ամսով կալանավորեցին խուլիգանության հոդվածով: Չնայած տեսանյութ կա, որտեղ Տավուշի ԵԿՄ մեքենան, երբ հավաքված մարդկանց վրա է շարժվում, նաև վնասվում է Վահագնի ոտքը, սակայն նա մեղադրվում է ապակի կոտրելու մեջ, որն իրականության հետ կապ չունի: Նույնը Միհրան Մախսուդյանի նկատմամբ է արվում. հիմա երկու դրվագով քննություն է գնում, նաև դեռահասներ կան, որոնց նկատմամբ, ըստ տարածվող լուրերի, բռնություն է կիրառվել ոստիկանությունում, հիմա նրանց ևս կանչել են քննչական մարմիններ: Այնպես որ, իշխանություններին որևէ բան չի մնացել անելու, քան իրավապահ համակարգը գործի դնել, որը Փաշինյան Նիկոլի ձեռքին պատժիչ գործիք է՝ արդար ընդվզում և պահանջ ներկայացնող քաղաքացիների նկատմամբ»,- ասաց Նահապետյանը:

Հայրենիքի համար արդար պայքարի ելած մարդկանց կալանավորումը, մեր զրուցակցի խոսքով, փաստում է իշխանության հոգեվարքի մասին. «Իրենք փորձում էին տեղեկատվական տարբեր հոսքերով կեղծ տեղեկություններ տարածել, քաղաքականացնել այդ պայքարը, տարբեր խմբեր ուղարկել, այդ բոլորը բացահայտեցին և շատ արագ չեզոքացրեցին: Հաշվի առեք, որ և՛ Միհրանը, և՛ իր տղան, այդ տարածքները պաշտպանելու ժամանակ հարազատներ են կորցրել՝ պապ են կորցրել, հորեղբայր…

Իսկ հիմա, փաստորեն ապօրինի կերպով փորձ է արվում իրենց հայրենի տարածքներից մարդկանց դուրս բերել՝ ասելով, թե իբր դրանք Հայաստանի տարածք չեն»:

Տեսանյութը` ամբողջությամբ:

352 դիտում