18.05.2024 14:12
  • 18.05.2024 14:12

Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. Սեյրան Օհանյան

By 29.04.2024 16:24 0

Միջազգային միջնորդներից ոչ ոք, ովքեր այցելել են Լեռնային Ղարաբաղ եւ հանդիպել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարի հետ, չի ասել, թե հանդիպում է ունեցել «ահաբեկչական կազմակերպության» ղեկավարի հետ։ Այս մասին ապրիլի 29-ի քննարկման ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, Լեռնային Ղարաբաղի, իսկ հետո նաեւ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Նա նշել է, որ նրանք բոլորն ասել են, որ հանդիպում են ունեցել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ։ Նրա գնահատմամբ՝ առանց Լեռնային Ղարաբաղի, որը Հայաստանի «զրահաբաճկոնն» ու «սաղավարտն» էր, երկիրը մերկացել է։ «Առանց Լեռնային Ղարաբաղի մենք խոցելի ենք դարձել։ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է մշտապես պահել օրակարգում։ Իշխանությունները, դրանից հրաժարվելով, ապացուցում են իրենց դավաճանական պահվածքը մեր հայրենիքի մի մասի հանդեպ»,- նշել է նա։

Նախկին նախարարը հավաստիացրել է, որ հակամարտությունն ավարտված չէ, եւ Ադրբեջանը էլ ավելի է խորացրել այն իր հանցավոր գործողություններով։ «Հայաստանի իշխանությունները չեն կատարել խոստումը, ինչպես գրված է ազգային անվտանգության ռազմավարությունում, Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանում թույլ չտալու վերաբերյալ, ուստի նրանք լեգիտիմ չեն»,- ամփոփել է Սեյրան Օհանյանը։

34 դիտում