18.05.2024 12:27
  • 18.05.2024 12:27

Սյունիքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել է

By 27.04.2024 22:19 0

Ապրիլի 27-ին՝ ժամը 17:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:

Վերին Խոտանանի վարչական շրջանի ղեկավար Ռաֆայել Գրիգորյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ ավտոբուսը Երեւանից Իրան էր վերադառնում, ուղեւորները իրանցիներ են: Նրա խոսքով՝ ըստ տեղեկությունների ավտոբուսը արգելակների հետ է խնդիր ունեցել:

Գրիգորյանը նշեց, որ վիրավորները տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն, վթարի վայրում փրկարարները դեռ աշխատում են:

Սյունիքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել է։ Այս պահին նախնական տվյալներով կա 5զոհ և 9 տուժած: Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։ 

Դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են:

52 դիտում