18.05.2024 15:01
  • 18.05.2024 15:01

Ոստիկանից պակաս սոցիալական ապահովության մակարդակ ունեցող սպա աշխատողը չի կարող ունենալ ինքնուրույն դիմագիծ․ իրանագետ

By 27.04.2024 17:00 0

Ոչ թե ողորմելի լինելիության, այլ զարգացման և հզորացման ու թշնամու նկատմամբ գերակայության նպատակ հետապնդող գալիքի Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս՝ յուրօրինակ բանակային «կաստա», որի անդամ դառնալը պետք է լինի դժվար, բայց սոցիալապես ամենապատվաբեր և ամենաապահով կարգավիճակը։

Կիսազինվորական-կիսաբիզնեսմեն կամ, պատկերավոր ասած, այգեգործությունից ազատ ժամանակ և ոստիկանից պակաս սոցիալական ապահովության մակարդակ ունեցող սպա աշխատողն օբյեկտիվորեն չի կարող ձևավորել զինվորականության բարձրագույն պատվի սկզբունքների հիման վրա ապրող և գործող օրինակելի այդ «կաստան», ուստի և չի կարող ունենալ ինքնուրույն դիմագիծ։

Վարդան Ոսկանյան

49 դիտում