18.05.2024 13:24
  • 18.05.2024 13:24

Հոդվածն ամբողջությամբ սուտ է, բանսարկություն. ցավակցում եմ այն վախկոտին, որը հորինել է այս կեղծիքը. Խաչիկ Ասրյանի պատասխանը Civic.am-ին

By 27.04.2024 15:01 0

Երեկ՝ ապրիլի 26-ին, Civic.am էլեկտրոնային լրատվամիջոցը հոդված էր հրապարակել՝ «ՌԴ հայերը Արշակ Կարապետյանին և Խաչիկ Ասրյանին դուրս են հրավիրել դահլիճից. նրանց չեն թույլատրել ելույթ ունենալ Ապրիլի 24-ին նվիրված միջոցառմանը» վերնագրով։ 

Միանգամից նշեմ, որ այս հոդվածը ամբողջությամբ սուտ է՝ իր մեջ ամբողջությամբ պարունակելով բանսարկություն (մուտիլովկա)։

Սույն թվականի ապրիլի 24-ին Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցի մեծ դահլիճում կայացել էր Ռուսաստանի հայերի միության կողմից կազմակերպված՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում, և այդ միջոցառմանը պաշտոնապես հրավիրված էինք ես և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, որին մասնակցելու հրավերով էլ երկօրյա այցով մեկնել էի Մոսկվա։

Բնականաբար, վերոնշյալ միջոցառմանը մասնակցող բոլոր հայերի կողմից շատ ջերմ ընդունելության էինք արժանացել գեներալ Արշակ Կարապետյանն ու ես։

Ինչ վերաբերում է Արշակ Կարապետյանի կամ իմ կողմից միջոցառման ընթացքում իբրև ելույթներով հանդես գալուն և մեզ ելույթ չթույլատրելուն, ապա այս տեղեկությունը նույնպես սուտ է, քանզի չկա Երկիր մոլորակի որևէ պետության մեջ գտնվող որևէ դահլիճ, որևէ մարդ, առավել ևս հայերի ներկայությամբ, որ կարող է արգելել Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհասեղանին միշտ դրած մարտական հրամանատարներ գեներալ Արշակ Կարապետյանին և գնդապետ Խաչիկ Ասրյանին ելույթ ունենալու։

Ցավակցում եմ այն վախկոտին կամ այն վախկոտ մարդկանց խմբակին, որը հորինել է այս պատմությունը։

Շատ շուտով ձեր բոլոր մուտիլովկաները կավարտվե՛ն․․․

Եվ, այո՛, վերոնշյալ միջոցառման առաջին մասն ավարտելուց հետո, Արշակ Կարապետյանի՝ նույն օրը այլ հանդիպումներից չուշանալու համար մենք դուրս ենք եկել դահլիճից և նույն օրը շարունակել հանդիպումները հեղինակավոր հայերի հետ՝ բացառապես մեկ օրակարգով՝ փրկել, պաշտպանել, հզորացնել Հայաստանը, ասել է թե՝ Հայոց Հայրենիքն ու Հայոց Պետությունը։

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,  «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար, Արցախյան, Ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գնդապետ Խաչիկ Ասրյան

53 դիտում